Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019թ.
Նոր Երզնկայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԵՐԶՆԿԱ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՆՈՐ ԵՐԶՆԿԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԼՈԼԻՏՏԱ ՏՈՆՈՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
05/11/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/11/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով Նոր Երզնկայի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ իրականացվող Նոր Երզնկա համայնքի ավագանու «Նոր Երզնկա համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Նոր Երզնկա համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Նոր Երզնկա համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Նոր Երզնկա համայնքի ավագանու «Նոր Երզնկա համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Նոր Երզնկա համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.norerznka.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (norerznka-village@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Նոր Երզնկա համայնքապետարան:
2019թ նոյեմբերի 20-ին` ժամը 11:00-ին,Նոր Երզնկայի  համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝գ. Նոր Երզնկա, 1-ին փողոց, 33 շենք) տեղի կունենան որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:
Նոր Երզնկայի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու հանրային բաց լսումներին:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (185ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
Կանայք ՏԻՄ-երում (Նոր Երզնկա -Ա. Հարությունյան)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ.Նոր Երզնկա

0232-3-67-91

norerznka-village@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner